Լոնդոնը կրկին գլխավորել է նորաձևության համաշխարհային մայրաքաղաքների վարկանիշը![]() 7 սեպտեմբերի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնը երկրորդ տարին շարունակ գլխավորում է նորաձևության համաշխարհային մայրաքաղաքների վարկանիշը, կրկին առաջ անցնելով իր հիմնական մրցակցից` Նյու Յորքից: Համապատասխան ցուցակ է ներկայացրել «Գլոբալ լենգվիջ մոնիտոր» ընկերությունը, որը մասնագիտացած է ինտերնետում և ԶԼՄ-ներում հետաքրքրության վերլուծության և ուսումնասիրման ոլորտում: Ընկերության նախագահ Փոլ Փայակի խոսքով, արքայազն Ուիլյամի կնոջ ոճի էլեգենտությունը և անթերիությունը, ինչպես նաև 2012-ի Օլիմպիադան օգնեցին Լոնդոնին պահպանել առաջատարի դիրքերը: Բրիտանական նորաձևությունը նույնիսկ դարձել էր խաղերի փակման արարողության թեմաներից մեկը: Մեդիա-հետաքրքրության վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Բարսելոնան, 4-րդ տեղը` Փարիզը, 5-րդ տեղը` Մադրիդը: Բրազիլական Սան Պաուլուն, որը 7-րդ տեղում է, ճանաչվել է Լատինական Ամերիկայի նորաձևության մայրաքաղաք, Ասիայում նորաձևության մայրաքաղաք է ճանաչվել Հոնկոնգը, որը 12-րդն է: Մոսկվան վարկանիշում զբաղեցնում է 35-րդ տեղը` մեկ տարվա ընթացքում նահանջելով 17 հորիզոնականով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |