Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց հավաքականը սեպտեմբերի 6-ին շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ:

Հայ շախմատիստուհիներից հաղթանակներ են տոնել առաջին և չորրորդ համարները:

Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Ատոուսա Պաուրկասհիանին, Մարիա Կուրսովան` Շաեստե Գադերպուրին:

Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել Սարասադաթ Հադեմալշարիեի և Գազալ Հակիմիֆարդի հետ:

Հայ շախմատիստները հավաքել են 14 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել են 6-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Չինաստանն է 16 միավորով:

10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ, որը 2-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---