Շախմատի Օլիմպիադա. Նախավերջին տուրում հայ շախմատիստները կխաղան Հոլանդիայի հետ

Շախմատի Օլիմպիադա. Նախավերջին տուրում հայ շախմատիստները կխաղան Հոլանդիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 10-րդ` նախավերջին տուրում կմրցի Հոլանդիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը 9-րդ տուրում հաղթանակ է տարել Գերմանիայի նկատմամբ, իսկ Հոլանդիան հաղթել է Իսրայելին: Հայ շախմատիստներն ունեն 15 միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը, նույնքան միավոր ունեն Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ հավաքականները: Նիդերլանդների հավաքականը 14 միավորով 6-րդ տեղում է:

Այսօր Չինաստանը կհանդիպի ԱՄՆ հետ, Ռուսաստանը` Արգենտինայի:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---