Ռազմական փորձագետ. Սաֆարովի էքստրադիցիան պատերազմի հավանականությունը չի մեծացրել![]() 7 սեպտեմբերի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Տարիներ շարունակ Ադրբեջանում և Թուրքիայում չգրված այն օրենքը , որ հայ սպանելը ոչ միայն չի պատժվում, այլև հերոսացվում է, արդեն վերածվել է պետական քաղաքականության և լեգիտիմացվել է: Նման հետևության է հանգել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Սաֆարովի էքստրադիցիայից և դրանից հետո ծավալված իրադարձություններից հետո: Նա կարծում է, որ դրանից Հայաստանը պետք է մի քանի հետևություն անի,: Նախ այն, որ Ադրբեջանը այն պետությունն է, որը Հայաստանի համար մշտապես վտանգ է ներկայացնում.« Ու քանի որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի համար խոցելի է միայն անպաշտպան հայը, ուրեմն Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով Հայաստանը պետք է ունենա հզոր պաշտպանություն և առհասարակ հզոր բանակ»: Միայն հզոր բանակ ունենալու դեպքում է փորձագետը պատկերացնում համակեցությունը Ադրբեջանի հետ: Հաջորդ շատ կարևոր հետևությունը այն է, որ Արցախը իր այժմյան սահմաններով պետք է ճանաչվի անվտանգության գոտի.« Անվտանգության գոտին չի կարելի զիջել մի պետության, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է : Սա Արցախ պետության դիրքորոշումն է, և եթե մենք հարգում են Արցախ պետությունը, պետք է հաշվի նստենք այս փաստի հետ: Ազատագրված տարածքները ռազմավարական անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ են: Փորձագետը այն տեսակետի կողմնակիցը չէ, որ Սաֆարովի էքստրադիցիան մեծացրել է պատերազմի հավանականությունը. «Պատերազմի վերսկսման համար պետք է, որ ուժերի հարաբերակցությունը փոփոխվի, սակայն թե Արցախ Պաշտպանության բանակը, թե Հայաստանի Զինված ուժերը, ոչ միայն չեն թուլացել, այլև հակառակը՝ օրեցօր ուժեղանում են: Դրա վառ օրինակն այն է, որ Ադրբեջանի բազմաթիվ դիվերսիոն հարձակումներ հետ են մղվում հայ շարքային զինվորների կողմից: Մինչդեռ դրանք հետ մղելու համար, երբեմն պրոֆեսիոնալ մարտիկների պատրաստվածությունը բավարար չէ»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |