Amnesty International-ը կոչ է անում Բաքվին խելքի գալ և չեղյալ հայտարարել Սաֆարովի արտոնությունները

Amnesty International-ը կոչ է անում Բաքվին խելքի գալ և չեղյալ հայտարարել Սաֆարովի արտոնությունները

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին տրամադրած բոլոր արտոնությունները: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ Սաֆարովին ներում շնորհելը կարող է Ադրբեջանում ընկալվել որպես ազգային ատելության հողի վրա բռնության թույլտվություն: Ընդգծելով, որ Ադրբեջանի ղեկավարության այդ քայլը հանգեցրել է հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների լարվածության աճին, կազմակերպությունը կոչ է արել երկու երկրներին դատապարտել էթնիկական հողի վրա բռնությունը: Կազմակերպությունը կոչ է անում նաև Հայաստանի իշխանություններին հաստատել ադրբեջանցիների նկատմամբ վրեժխնդրության անընդունելիությունը:

Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---