Հունգարիան գիտեր, որ Սաֆարովին ներում են շնորհելու, կարծում է Արմեն Մարտիրոսյանը![]() 7 սեպտեմբերի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի կառավարությունը, երևի գիտեր, որ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում են շնորհելու Ադրբեջանում, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մամլո ասուլիսի ժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ Հունգարիան հասկանում էր, որ եթե իր երկրի բանտում պատիժը կրող հանցագործին Ադրբեջանը հերոսացնում է, հետևաբար և ազատ կարձակի Սաֆարովին: Նա նաև գտնում է, որ Հունգարիան զգում է իր մեղավորությունը, և Հայաստանի կողմից դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու փաստից հետո միջնորդներ է փնտրում, վերականգնելու համար: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |