Այսօր Բակո Սահակյանը պաշտոնապես կստանձնի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը![]() 7 սեպտեմբերի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 17։00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կկայանա ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունում պատրաստվում են նախագահի պաշտոնամուտին. Ազգային ժողովի հատուկ նիստի ավարտից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ԼՂՀ Զինված ուժերի հանդիսավոր զորաշար՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։ Իսկ երեկոյան ժամը 21:00-ին տեղի կունենա համերգ՝ աշխարհահռչակ «Forbidden Saints» խմբի մասնակցությամբ։ Հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, ում օգտին քվեարկել է 47095 ընտրող, հաղորդում է Karabakh-open.info-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |