2011/12 ֆինանսական տարում Երևանի կոնյակի գործարանի մաքուր շահույթը կազմել է 5,01 մլրդ դրամ![]() 7 սեպտեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - 2011/2012 ֆինանսական տարում Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) մաքուր շահույթը կազմել է 5,01 մլրդ դրամ նախորդ տարվա 2.4 մլրդ դրամ ցուցանիշի համեմատ: Այդ մասին սեպտեմբերի 7-ին ամփոփիչ ասուլիսում հաղորդել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Միաժամանակ, նրա խոսքով, արտահանումը 2,6 մլն լիտրից ավելացել է մինչև 3,4 մլն լիտր, աճը` 32,8 տոկոս, տեղի վաճառքի ծավալը 1,06 մլրդ դրամից հասել է 1,5 մլրդ դրամի: Խոսելով գործերի ընթացիկ դրության մասին` ԵԿԳ ղեկավարը գոհունակությամբ նշել է վաճառքի հետևողական աճի տեմպերը: «Նոր ֆինանսական տարվա առաջին երկու ամիսներին (հուլիս-օգոստոս) վաճառքի ծավալը կազմել է 638 000 լիտր անցած ֆինանսական տարվա 240 000 լիտրի փոխարեն»,- ասել է նա: Պետք է նշել, որ 2011/2012 ֆինանսական տարում գործարանն արձանագրել է վաճառքի 33 տոկոս աճ անցած ֆինանսական տարվա ցուցանիշի համեմատ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |