«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ընկերությունը մասնակցել է միջազգային կոնֆերանսին, որը Շանհայում կազմակերպել էր HSBC-ին![]() 7 սեպտեմբերի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է HSBC Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում երկուշաբթի մեկնարկած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին: Շանհայ ժամանած 75 առաջատար ընկերությունների թվում հայկական «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ընկերությունը մասնակել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին: Համաժողովը, մասնավորապես, կենտրոնանալու է «Կանաչ» արդյունաբերության, արտադրության և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին: «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ»-ը («Լիա Կերամիքս» սանիտարական կերամիկայի և շինանյութի խանութ-սրահների ցանց) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Չինաստանի հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն: Միջազգային առևտրում գերազանց ձեռքբերումներ գրանցելու համար «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ»-ը 2011 թվականին արժանացել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխության «Միջազգային առևտրի մրցանակին»: «Աշխարհում Չինաստանի առևտրային ներկայացվածությունը տարեցտարի աճում է, այն իրապես դառնում է մի շուկա, որի առկա բիզնես ներուժը յուրաքանչյուր միջազգային կողմնորոշում ունեցող կազմակերպություն չի կարող հաշվի չառնել: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա», - այս առթիվ նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |