Իտալացի գործարարներին հետաքրքրել է Հայաստանի գյուղատնտեսությունը![]() 7 սեպտեմբերի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին, որոնց ուղեկցում էին Հայաստանում ֆերմերային տնտեսությունների, ոռոգման, գյուղմթերքների արդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելու հեռանկարով հետաքրքրվող իտալացի մի շարք գործարարներ: Ողջունելով հյուրերին` Սերգո Կարապետյանն անդրադարձավ այն ոլորտներին, ուր առկա են գործակցության հնարավորությունները: ,- նշեց նախարարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Սկապինին նշեց, որ իր երկիրն ունենալով զարգացած գյուղատնտեսություն, առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպայում գյուղատնտեսության միասնական քաղաքականության մշակման և իրականացման գործում: : Այնուհետև պատվիրակության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ներդրումային հնավորությունները: Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը իտալական կողմին առաջարկեց համակողմանի ուսումնասիրման համար ներկայացնել համագործակցության իրենց առաջարկներն ու հիմնավորումները, որին ի պատասխան` հյուրերը խոստացան, հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պահանջված տեղեկատվությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |