Բակո Սահակյան. Երդվում եմ ապահովել ԼՂՀ անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Մի քանի ժամ առաջ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի հանրապետության նախագահի պաշտոնամուտին, որին ներկա էին 33 պատգամավորներից 32-ը: Երդում տալով ժողովրդին 17-րդ դարի Ավետարանի և ԼՂՀ Սահմանադրության վրա նախագահ Բակո Սահակյանը նշել է. «Երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»: Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունների պատվիրակությունները, հյուրեր ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մերձավոր արևելքից և այլն։ Երդման արարողությունից հետո Բակո Սահակյանը Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը, հաղորդում է Karabakh-open.info-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |