Շախմատի Օլիմպիադա. Հայաստանը հաղթանակ է տարել Հոլանդիայի նկատմամբ և շարունակում է պայքաերել ոսկե մեդալների համար![]() 7 սեպտեմբերի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստներն ուժեղ են գտնվել հոլանդացիներից` նրանց հաղթելով 3:1 հաշվով: Այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում ավարտվել է նախավերջին տուրի Հայաստան-Հոլանդիա հանդիպումը: Հայաստանը 3:1 հաշվով հաղթանակ է տարել: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը, ովքեր խաղացել են սև խաղաքարերով: Նրանք հաղթանակներ են տարել, համապատասխանաբար, Անիշ Գիրիի և Իվան Սոկոլովի նկատմամբ: Հայաստանի հավաքականն ունի 17 միավոր և շարունակում է 1-ին հորիզոնականը կիսել ԱՄՆ և Ռուսաստանի հավաքականների հետ: Սեպտեմբերի 8-ին շախմատիստները հանգստանում են, իսկ վերջին տուրը կկայանա սեպտեմբերի 9-ին: Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է 11 տուրերով: Տղմարդկանց մրցախաղում հանդես են գալիս 155 հավաքականներ: Օլիպմիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |