«Հայկական ժամանակ». «Հարսնաքարի» գործով դատական նիստի օրը հայտնի է

«Հայկական ժամանակ». «Հարսնաքարի» գործով դատական նիստի օրը հայտնի է

PanARMENIAN.Net - «Հարսնաքարի» գործով դատական նիստի օրը հայտնի է: Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը երեկ տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատուից:

Ինչպես արդեն հայտնել էր «ՀԺ»-ն, այս գործով այժմ կալանավորված է վեց հոգի, որոնք, ըստ ոստիկանության' ռեստորանի աշխատակիցներ են, ըստ այլ տեղեկությունների' Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են: Ռազմաբժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած դաժան ծեծի հեղինակներին սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում, մինչդեռ քրեական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ ազատազրկման է ենթարկվելու միայն Գարիկ Մարգարյանը, որը պետք է խոստովանի, թե միակ մեղավորն ինքն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---