Հոգեբան. Հետհանգստյան սթրեսից խուսափելու համար անհրաժեշտ է գնումների գնալ 8 սեպտեմբերի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հետհանգստյան սթրեսից խուսափելու համար անհրաժեշտ է գնումների գնալ, օրինակ` աշխատանքի համար նոր հագուստ գնել: Նման խորհուրդ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց հոգեբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Պողոսյանը: «Հանգիստն այն իրավիճակն է, երբ մարդը ոչ մի բանի նկատմամբ պատասխանատվություն չի ունենում: Այդ պատճառով էլ հանգստից աշխատանքի անցնելը մարդու համար ավելի դժվար է, քան հակառակը», - ասաց հոգեբանը: Բանախոսը նշեց, որ հոգեբաններն այդ շրջանն անվանում են «բուֆերային», որում մարդը լինում է աշխատանքի անցնելուց հետո, մոտավորապես, իր հանգստի կեսը: Ըստ Պողոսյանի` հետհանգստյան սթրեսն ավելի արտահայտված է լինում ստեղծագործական աշխատանք կատարող մարդկանց ու երեխաների մոտ: «Երեխաների մոտ այդ անցումն ուղղակի սարսափելի է լինում, քանի որ նրանք ավելի տպավորվող են», - նշեց մասնագետը: Հոգեբանը նաև խորհուրդ տվեց հետհանգստյան սթրեսից շուտ դուրս գալու համար մինչ աշխատանքի անցնելը հետզհետե հանդիպել աշխատանքային ընկերներին, բայց ոչ աշխատանքային միջավայրում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |