Սիրիական կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կայցելի Թեհրան![]() 10 սեպտեմբերի 2012 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիական կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կայցելի Իրան: Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին, փոխանցում է Mehr գործակալությունը: Բրահիմիի այցի կոնկրետ ժամկետների մասին չի հաղորդվում: Սակայն Արագչիի խոսքով, դիվանագետի այցը կկայանա Սիրիա այցելելուց հետո: Բրահիմին պաշտոնապես չի հաստատել Իրան այցելելու մասին իր մտադրությունը: Նշենք, որ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցն է, միչդեռ մի շարք արևմտյան պետություններ կոչ են անում Ասադին հրաժարական տալ և Սիրիայում բարեփոխումներ անցկացնել: Սիրիայի վերաբերյալ բանակցային գործընթացում Իրանի մասնակցությանը դեմ են հանդես գալիս արևմտյան պետությունները, նախ և առաջ` ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, հաղորդում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |