Սամվել Բալասանյանը դարձել է Գյումրու քաղաքապետ![]() 10 սեպտեմբերի 2012 - 11:13 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն հաղթել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԿԸՀ կայքը, նախնական տվյալներով Սամվել Բալասանյանը հավաքել է 27 500 ձայն: Երկրորդ տեղում ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանն է, ով հավաքել է 10281 ձայն: Անկուսակցական Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը հավաքել են համապատասխանաբար 2458 և 2130 ձայն: Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն 5 օր անց: Պետք է նշել, որ իշխող ՀՀԿ-ն որոշել է չառաջադրել իր թեկնածուին ընտրություններում և աջակցել Սամվել Բալասանյանի թեկնածությանը: Մինչև Բալասանյանի հաղթանակը 1999-ից ի վեր Գյումրու քաղաքապետ էր ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |