ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ26 փետրվարի 2005 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկրում չկա ուժեղ ընդդիմություն եւ, հետեւաբար, չկան նախադրյալներ վրացական կամ ուկրաինական հեղափոխական սցենարների իրականացման համար: «Կայունության լավագույն երաշխիքը արդյունավետ եւ եռանդուն իշխանությունն է, հասցեագրված եւ կշռադատված արտաքին քաղաքականությունը», - հայտարարել է Ռ.Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին» տված հարցազրույցում: «Եթե իշխանությունը թույլ է, միշտ կգտնվի ինչ-որ մեկը, որ կփորձի խլել այն, իսկ եթե դժգոհները շատ են, ապա այդ ինչ-որ մեկը կարող է հենվել նրանց վրա, եթե իշխանությունը խանգարում է այս աշխարհի ուժեղներից մեկին, այդ փորձերը կստանան արտաքին սնուցում: Վրաստանում եւ Ուկրաինայում աշխատել են բոլոր երեք գործոնները: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ներկայումս Հայաստանում չկա ուժեղ ընդդիմություն: «Որքան բարձր է ընդդիմության մակարդակը, այնքան բարձր է իշխանության հանդեպ հասարակության պահանջկոտության մակարդակը, թույլ ընդդիմությունը բարոյալքում է իշխանություններին եւ խթանում է հանրության ապատիան, ես հանդես եմ գալիս ուժեղ ընդդիմության ձեւավորման օգտին»,-ասել է Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |