Հայաստանում առաջին անգամ կայացել են ջրային մոտոցիկլետավարների մրցումներ![]() 10 սեպտեմբերի 2012 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայկական էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է ջրային մոտոցիկլետավարների առաջին սիրողական մրցումները: Մրցավազքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Սևանա լճում` երկու տիպի սկուտերևների մասնակցությամբ` 255 և ավելի ձիաուժ հզորությամբ: Մրցմանը մասնակցել են սպորտաձևի ավելի քան 20 ներկայացուցիչներ: «А» դասում մրցանակային տեղեր են զբաղեցրել Դավթյան Րաֆֆին, Բաղդասարյան Շավարշը և Ավետիսյան Վաչիկը: «В» դասում`Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը և Հովակիմյան Հակոբը: Մրցումը կայացել է «ԱրմենԹել» ՓԲԸ աջակցությամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |