Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան![]() 10 սեպտեմբերի 2012 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Ստամբուլից Երևան է ժամանել շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականը: Օլիմպիադայի հաղթողներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Պետրոսյանին և մարզիչ Արշակ Պետրոսյանին օդանավակայանում դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանց ողջունելու էին եկել նաև բազմաթիվ երկրպագուներ: Օդանավակայանից աշխարհի թիմային առաջնության ու Օլիմպիադայի գործող չեմպիոնները կուղևորվեն Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա տոնական համերգ: Արշակ Պետրոսյանի սաները, որոնք արդեն երրորդ անգամ են Օլիմպիադայի չեմպիոն դարձել, 11 տուրերում հավաքել են 19 միավոր և Ռուսաստանի ընտրանուն շրջանցել լրացուցիչ ցուցանիշներով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |