ԱՍԱԼԱ-ն հերքում է իր մասնակցությունը Ադրբեջանի հասցեին սպառնալիքներով նամակներ ուղարկելուն![]() 11 սեպտեմբերի 2012 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԱՍԱԼԱ-ն կտրականապես հերքում է այն ապատեղեկատվությունը, որը տարածում են ադրբեջանական իշխանությունները` մեղադրելով կազմակերպությանը նրանում, որ վերջինս սպառնալիքներով նամակներ է ուղարկել Բուդապեշտում Ադրբեջանի դեսպանատանը: Այս մասին ասվում է ԱՍԱԼԱ-ի` սեպտեմբերի 11-ի հայատարարությունում: «ԱՍԱԼԱ-ն երբեք ակտիվություն չի ցուցաբերել Ադրբեջանի գաղութատիրական և էքսպանոսիոն քաղաքականության նկատմամբ և, հետևաբար, մենք հերքում ենք մեր անունից տարածված նման մոլորեցնող, կեղծ տեղեկություններն ու հայատարարությունները: Ալիևի կլանը նման մանկական ապատեղեկատվություն է տարածում` հուսահատաբար փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ռամիլ Սաֆարովին ներելու անբարոյական քայլից: Աշխարհը ականատես եղավ, թե ինչպես Ղարաբաղի հերոս ժողովուրդը, հանուն Հայրենիքի, անկախության և ազատության, ինքն իրենով, առանց աջակցության, լիովին ոչնչացրեց Ալիևի վախկոտ վարձկաններին, որոնք, ինչպես երևում է, ընդունակ են միայն սպանել քնած հայ զինվորներին: Այսպիսին են Ալիևի կլանի «տիպիկ հերոսները», և ողջ աշխարհը տեսավ արդարադատության և միջազգային իրավունքի` ադրբեջանական մեկնաբանությունը: Արևմտյան Հայաստանի ազատագրումը կա և կմնա հայկական սփյուռքի հիմնական նպատակը և, բնական է, ԱՍԱԼԱ-ի հիմնական առաքելությունը դա է և մենք չենք պատրաստվում հրաժարվել դրանից: Թուրքիան չի կարող խուսափել պատմության դատից: Թուրքիան չի կարող պետություն կառուցել սպանված մարդկանց արյունի և ոսկորների վրա: Տարածաշրջանի ժողովրդի վերածնունդը թակում է գաղութատիրական Անկարայի դռները: Կասկածներ չկան, որ հայ և քուրդ ժողովուրդները կվերականգնեն իրենց իրավունքները և կազատագրեն իրենց հայրենիքը թուրքական բռնատիրությունից»,-ասվում է հայտարարությունում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |