Լյուքսեմբուրգի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ![]() 11 սեպտեմբերի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց` հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Ասելբորնը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և հայոց ջարդերի պատմությանը: Լյուքսեմբուրգի արտգործնախարարը նաև գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Շատ հայերին հասցված տառապանքներն ու կոտորածը երբեք չպետք է մոռացվեն: Այս հուշարձանը խորհրդանշում է, որ զոհերի հիշատակը վառ կպահեն նաև ապագա սերունդները: Ես համոզված եմ, որ անցյալի այդ անարգանքը կարելի է հաղթահարել` կերտելով նոր ապագան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |