Վարչապետը և «Սիտրոնիկսի» ղեկավարը քննարկել են առաջին ազատ տնտեսական գոտու ստեղծման ընթացքը![]() 11 սեպտեմբերի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են «ՌԱՕՄարս» ՓԲԸ-ի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Սերգեյ Ասլանյանը նշել է, որ ներդրումային աշխատանքները հաջողությամբ ընթանում են ըստ նախանշված ժամկետների: Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է «Սիտրոնիկս»-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |