Հաագայում տեղի կունենա Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մասին դասախոսություն![]() 11 սեպտեմբերի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը Հաագայում կհանձնի իր ջանքերով Հայաստանից բերած դասագրքեր և վկայականներ 2011-2012 ուսումնական տարվա հայոց լեզվի դասերին մասնակցած երեխաներին: Երևանի «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն, տիկին Լալա Քոչարը ելույթ կունենա ականավոր քանդակագործ Երվանդ Քոչարի գործերի մասին, ներկայացնելով և մեկնաբանելով նրա հայտնի ստեղծագործությունները ինչպիսիք են «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Պատերազմի արհավիրքը» և այլն: Նա կցուցադրի նաև կարճամետրաժ ֆիլմեր Երվանդ Քոչարի և մայրաքաղաք Երևանի խորհրդանիշը դարձած «Սասունցի Դավթի» արձանի մասին, հաղորդում է «Աբովյան» մշակութային կենտրոնը: Տիկին Լալա Քոչարը հանդես կգա վերը նշված դասախոսությամբ Ալմելոյի Երևան հաստատության սրահում, ուրբաթ օրը, 14 սեպտեմբերի 2012 թվականին, ժամը 19-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |