Ռոբի Ուիլյամսը թողարկել է իր «Candy» սինգլի տեսահոլովակը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռոբի Ուիլյամսը թողարկել է իր «Candy» սինգլի տեսահոլովակը: Երգիչը հոլովակում հրեշտակ-թիկնապահ է խաղում, որը պաշտպանում է իր սիրած աղջկան տարատեսակ փորձություններից: Երգը Ռոբիի «Take the Crown» (Վերցրու թագը) նոր` իններորդ ստուդիական ալբոմից է, որը Միացյալ Թագավորությունում կթողարկվի նոյեմբերի 5-ին: «Դա ամառային երգ է մի աղջկա մասին, որը կարծում է, թե ինքը արտակարգ է,- ասել է երգիչը:- Եվ նա կարող է լինել այդպիսին, բայց դրան հասնելու աղջկա ճանապարհները ազնիվ չեն»: Ռոբին հավելել է, որ որոշ երգեր գրելու համար տարիներ են պահանջվում, իսկ որոշները «բերանից դուրս են թռչում լիովին ձևավորված, և կարիք չկա մտածելու դրա մասին»: «Ես չգիտեմ, թե ինչու այդ երգը դուրս թռչեց իմ բերանից և իմ գլխից հենց այս պահին, պարզապես այդպես ստացվեց»,- նշում է երգիչը, գրում է aceshowbiz.com-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |