ԼՂՀ ԱԳՆ-ում քննարկել են բանակցային գործընթացի հեռանկարները

ԼՂՀ ԱԳՆ-ում քննարկել են բանակցային գործընթացի հեռանկարները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:

Հանդիպման մասնակիցները նշել են հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---