Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը խոստացել է եվրաինտեգրման գործընթացում ամեն ինչով օգնել Հայաստանին![]() 11 սեպտեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը խոստացել է ամեն կերպ օգնել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մենք արել ենք ամեն բան, որպեսզի սատարենք այն երկրներին, ովքեր ցանկություն են հայտնել կառուցելու Եվրոպան: Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ Լյուքսեմբուրգը ապագայում կանի ամեն բան, որպեսզի հաղթահարվեն այն արգելքները, որոնք կան ձեր ուղու վրա»,-ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա: Իր ելույթում Ասսելբորնը ընդգծել է, որ այժմ Եվրամիությունը չի կարող Հայաստանին նշանակալի ֆինանսական աջակցություն տրամադրել` հաշվի առնելով եվրագոտու ճգնաժամը և վերջին ժամանակներս ԵՄ անբարենպաստ ֆինանսական դրությունը: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ ԵՄ այս բարդությունները չեն անդրադառնա Հայաստանի հետ համագործակցության վրա: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12 պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |