ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ. ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ 2 մարտի 2005 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ կառավարությունը լիովին պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Մենք ճանաչում ենք Ադրբեջանի սուվերենությունն ու անկախությունը եւ չենք ճանաչում այնպիսի պետություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Մենք պաշտպանում ենք բանակցությունների ճանապարհով հակամարտությունը կարգավորելու Իլհամ Ալիեւի պատրաստակամությունը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` նման ձեւով մեկնաբանելով իր գործընկերոջ` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի խոսքերը: Հիշեցնենք, որ վերջինս Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում իր ելույթի ժամանակ հայկական սփյուռքի առջեւ հայտարարել է, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին: Բացի այդ, ամերիկացի դիվանագետը բազմիցս օգտագործել է «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ճիշտ է, այնուհետեւ ԱՄՆ պաշտոնական այրերը մի փոքրիկ ուղղում են մտցրել, որի համաձայն` Ջոն Էվանսի հայտարարությունը կարելի է գնահատել որպես մասնավոր հանդիպման ժամանակ արտահայտած անձնական կարծիք:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |