Ֆրանսիական Լիմոժ քաղաքում մզկիթ է պղծվել

Ֆրանսիական Լիմոժ քաղաքում մզկիթ է պղծվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Լիմոժ քաղաքում անհայտ անձիք պղծել են մզկիթը, վերջինիս դռներին քսելով մարդկային արտաթորանք: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն`հղելով Agence France-Presse-ին:

«Սա սարսափելի արարք է այն քաղաքացիների համար, ովքեր հանդուրժողականության կողմնակից են»,-ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը:

Նախարարի կարծիքով, մզկիթի պղծումը կապված է Եգիպտոսում և Լիբիայում տեղի ունեցած անկարգությունների հետ, որոնք իրականացրել են մահմաեդականները, ովքեր հուզված էին ամերիկյան «Իսլամի անմեղությունը» ֆիլմից:

Սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր այդ երկրում ԱՄՆ դեսպանն ու ևս երեք դիվանագետներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---