Կահիրեի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործած 4 կասկածյալների

Կահիրեի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործած 4 կասկածյալների

PanARMENIAN.Net - Կահիրեի ոստիկանությունը սեպտեմբերի 12-ին ձերբակալել է 4 մարդու, որոնք կասկածվումեն ԱՄՆ դեսպանատան տարածք ներխուժելու մեջ: Ոստիկանության տվյալներով, հենց այս մարդիկ են սեպտեմբերի 11-ի ցույցի ընթացքում թափանցել դեսպանատուն:

Զանգվածային բողոքի պատճառը «Իսլամի անմեղությունը» ֆիլմն է, որը վիրավորում է մահմեդականների զգացմունքները:

2012թ սեպտեմբերի 11-ին հարձակում գործած անձիք թափանցել են դեսպանատան տարածք, այնտեղից պոկել ամերիկյան դրոշը և դրա փոխարեն տեղադրել «Ալ-Քաիդայինը», հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---