12 սեպտեմբերի 2012 - 21:23 AMT
Ռոսկոսմոսը ծրագրում է մշակել տիեզերական աղբի հեռացման համակարգ

Ռոսկոսմոսը ծրագրում է մշակել տիեզերական աղբի հեռացման համակարգ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է Ռոսկոսմոսի ղեկավար Սերգեյ Սավելևը` սեպտեմբերի 12-ին ելույթ ունենալով «Եվրոպան տիեզերքում` խնդիրներ ապագայի համար» միջազգային կոնֆերանսին: Վերջինս ընթանում է Բեռլինում` ILA-2012 ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսի շրջանակներում:

Սավելևի խոսքով, ակտիվացել է Ռուսաստանի և Եվրոպայի համագործակցությունը ֆունդամենտալ տիեզերական հետզոտությունների ոլորտում:

Հարկ է նշել, որ տիեզերական աղբին հետևելու ռուսական ծրագրին մասնակցում է նաև Բյուրականի աստղադիտարանը: