ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ԿՓՈԽԱՆԱԿՎԵՆ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի երեք ռազմագերիներ Հիքմետ Տագիեւը, Հեյալ Աբդուլաեւը եւ Ռուսլան Բաշիրովը, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղի զինծառայողների կողմից փետրվարի 15-ին, ոչ թե ուղղակի կփոխանցվեն Ադրբեջանին, այլ կփոխանակվեն հայ գերիների հետ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Լեռնային Ղարաբաղի Գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովին: Նույն հաղորդագրության համաձայն, ադրբեջանցի ռազմագերիների առողջական վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին հայտնաբերել եւ գերի են վերցրել սահմանը խախտած երեք ադրբեջանցի զինծառայողներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---