ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Կենտրոնական բանկի գործող նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությանը երկրորդ ժամկետում բանկը կառավարելու համար: 86 պատգամավորներ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, 4` դեմ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը Տիգրան Սարգսյանը զբաղեցնում է 1998 թվականի մարտի 3-ից:
 Ուշագրավ
---