ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 3 մարտի 2005 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Եվրամիություն-Թուրքիա միջխորհրդարանական պատվիրակության հերթական հանդիպման ընթացքում ֆրանսիացի խորհրդարանական Ժակ Թուբոնը նշել է «Հայոց ցեղասպանության անվիճելի փաստը»: Ժակ Թուբոնը, հանդիսանալով այդ կառույցի համանախագահ, հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչումը Եվրոպայի համար կարեւոր է եւ բխում է համաեվրոպական արժեքների համատեքստից: Ֆրանսիացի պատգամավորն ընդգծել է, որ 1987 թվականից ի վեր Եվրախորհրդարանը բազմիցս ճանաչել է ցեղասպանության փաստը եւ կոչ է արել Թուրքիային նույնպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, Թուրքիան, հրաժարվելով վավերացնել 1920 թվականին ստորագրված Սեւրի պայմանագիրը, չցանկացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կարելի է հասկանալ այն ժամանակվա քաղաքական համատեքստով: Սակայն 90 տարի անց «Թուրքիան պետք է փոփոխվի եւ հաղորդակցվի եվրոպական արժեքներին», նշել է Ժակ Թուրբոնը: Նրա պնդումները զայրույթ են առաջացրել հանդիպմանը մասնակցող թուրք պաշտոնյաների մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |