ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումները դեսպանատների վրա մի շարք մահմեդական երկրներում![]() 15 սեպտեմբերի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է մի շարք հարձակումները օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա մի շարք մահմեդական երկրներում և պահանջել է կառավարություններից կատարել պարտավորությունները օտարերկրյա առաքելությունները պաշտպանելու վերաբերյալ: ՄԱԿ ԱԽ անդամ երկրները հաստատել են, որ նման գործողություններն արդարացում չունեն: Նախօրեին ՄԱԿ ԱԽ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է նաև «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը՝ ենթադրելով, որ դրա նպատակը հենց անհանդուրժողականության տարածումն էր ու արյունահեղությունը: Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել են այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք դիվանագետներ: Հարյուրավոր ցուցարարներ Սուդանի մայրաքաղաք Խարտումում գրոհել են միանգամից երեք դիվանագիտական ներկայացուցչություններ: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, ցուցարարները գրոհել են ԱՄՆ, Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |