ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների հարցում իր դիրքորոշման մասին կհայտնի, երբ գա պատեհ ժամանակը![]() 15 սեպտեմբերի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների հարցում իր դիրքորոշման մասին կհայտնի, երբ գա պատեհ ժամանակը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Ես առայժմ չեմ կարող խոսել այդ ընտրությունների մասին, քանի որ կուսակցությունը թեկնածուի առաջադրման և դրան առնչվող այլ հարցերի շուրջ քննարկումներ դեռևս չի կազմակերպել: Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը պարզ դառնա, մենք կհայտնենք այդ մասին»,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս տարբեր կողմերի, անհատների կարծիքներն այդ առնչությամբ իրավունք ունեն տեղ գտնելու, սակայն դրանք չեն արտահայտում ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |