«Եվրոպական շարժումն» իր աջակցությունն է առաջարկում Երևանի ու Բաքվի միջև վստահության հաստատման գործում![]() 15 սեպտեմբերի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային եվրոպական շարժումը» աջակցում է իր անդամ երկրների անդամակցությանը ԵՄ-ին, սակայն դժվար է երկիրը մերձեցնել Եվրոպային, քանի դեռ հակամարտություն կա»,-ասել է «Եվրոպական շարժման» գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն: «Անհնար է լիովին ինտեգրվել Եվրոպային հարևաններից մեկի հետ հակամարտության պայմաններում»,-ասել է «Եվրոպական շարժման» գլխավոր քարտուղարը Բաքվում ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ կարևոր է չթուլացնել բանակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ: «Եվրոպական շարժումն ի զորու չէ լուծել ղարաբաղյան խնդիրը, սակայն պատրաստ է ուժերի ներածին չափով նպաստել վստահության հաստատմանը Հայաստանի ու Ադրբեջանի եվրոպական շարժումների միջև»,-ասել է Պինտոն: Նոյեմբերին ակնկալվում է Հայաստանի եվրոպական շարժման այցն Ադրբեջան, ասել է Պինտոն: Սակայն, չի բացառել, որ վերջին իրադարձությունների պատճառով այցը կարող է հետաձգվել: Մեկ շաբաթից Եվրոպական շարժման վարչությունը կքննարկի այդ կազմակերպությանն Ադրբեջանի լիիրավ անդամակցության հարցը, ասել է Պինտոն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |