Ռուսաստանի բոուլինգի ֆեդերացիա. Արամայիս Սուլեյմանյանն իրականում ՌԴ քաղաքացի է![]() 15 սեպտեմբերի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Բոլուլինգի եվրոպական ֆեդերացիայի նախագահության անդամ և Բոուլիգի միջազգային ֆեդերացիայի մրցումների կոմիտեի անդամ Սերգեյ Լիսիցինը հայտնել է, որ Եվրոպական բոուլինգ-տուր 2012 RUSSIAN OPEN ռուսաստանյան փուլում որպես ԼՂՀ-ն ներկայացնող մարզիկ հայտագրված Արամայիս Սուլեյմանյանը մոլորության մեջ է գցել նրանց: «Իրականում Արամայիս Սուլեյմանյանն իրականում ՌԴ քաղաքացի է և մրցաշարում ներկայացնում է Ռուսաստանը»,-ասել է Լիսիցինը: Ավելի վաղ Ադրբեջանի սպրոտային բոուլինգի ֆեդերացիան պահանջել էր Ռուսաստանից, որպեսզի Սուլեյմանյանը ԼՂՀ ներկայացուցչի փոխարեն հայտագրվի որպես Ադրբեջանի ներկայացուցիչ: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է ԼՂՀ սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի հետ, որն ասել է, որ Արցախի մարզիկները բոլոր միջազգային մրցաշարերում ու առաջնություններում հանդես են գալիս Հայաստանի դրոշի տակ: «Մենք չունենք Արամայիս Սուլեյմանյան անունով մարզիկ, և տեղյակ չենք, որ նա մասնակցում է այդ մրցաշարին»,-ասել է Հովսեփյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |