ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 7 մարտի 2005 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է երկրի կանանց շնորհավորական ուղերձով, որտեղ ասվում է.«Թանկագին կանայք: Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առիթով: Մարտի 8-ը հրաշալի առիթ է ձեր հանդեպ մեր ջերմ վերաբերմունքը արտահայտելու, երախտագիտության եւ սիրո խոսքեր ասելու համար մեր մայրերին, քույրերին եւ կանանց: Հայաստանի կանայք էական ներդրում ունեն երկրի զարգացման գործում: Մեր օրերին ընդլայնվում են նրանց հասարակական եւ պետական գործունեության շրջանակները: Դրա հետ մեկտեղ դուք, սիրելի կանայք, շարունակում եք մնալ ընտանեկան օջախը պահպանողները, ցանկանում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, մեծ հմայք եւ տոնական տրմադրություն»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |