Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղևորատար միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել են 19 հոգի

Պակիստանի հյուսիս-արևմուտքում  ուղևորատար միկրոավտոբուսի պայթյունի  հետևանքով մահացել են 19 հոգի

PanARMENIAN.Net - Այսօր Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղևորատար միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել են 19 հոգի, ևս 7-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, զոհերի թվում կան երեք կանայք և նույնքան երեխաներ:

Տեղի ոստիկանության տվյալներով, ականի պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան Աֆղանստանի սահմանի հետ գյուղերը կապող ճանապարհահատվածին: Պակիստանի այսպես կոչված ցեղերի գոտու տարբեր շրջաններում գտնվում են շարժման գրոհայիններ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---