Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 57-րդ տեղը![]() 17 սեպտեմբերի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է 635 միավորով զբաղեցնել 57-րդ տեղը: Լավագույն թենիսիստների ցուցակը գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 9910 միավորով, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 8920 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը 6840 միավորով: Նալբանդյանը վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել Դևիսի գավաթը, որտեղ Արգենտինան 2:3 հաշվով զիջել է Չեխիային: Թենիսիստը հանդես կգա Ստոկհոլմի մրցաշարում, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-21-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |