Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս. Ես չեմ հասկանում Ադրբեջանի ղեկավարությանը և կարծում եմ` ոչ միայն ես![]() 17 սեպտեմբերի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ հասկանում Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը և կարծում եմ` ոչ միայն ես»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի գիտնական, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը: «Պետությունը, ներելով սպանությունը, իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում: Ես ուզում եմ հավատալ, որ Սաֆարովին ներում շնորհելու հետ կապված իրավիճակը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության թեժացման: Մարդասպանության խրախուսումը բացարձակապես անթույլատրելի է: Հակամարտությունը պետք է լուծել համամարդկային արժեքներին հետևելու միջոցով»,- հայտարարել է նա: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |