Պեկինը բողոք է հայտնել Ճապոնիային Դյաոյույդաո վիճելի կղզիներ երկու ճապոնացիների ափհանման հետ կապված![]() 18 սեպտեմբերի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Պեկինը բողոք է հայտնել Ճապոնիային Դյաոյույդաո վիճելի կղզիներ երկու ճապոնացի քաղաքացիների ափհանման հետ կապված: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը: Երեքշաբթի օրը երկու ճապոնացի քաղաքացիներ իջել են Դյաոյույդաո վիճելի կղզիներ և ձերբակալվել Ճապոնիայի առափնյա պահակախմբի կողմից: Պահակախմբի աշխատողները հաստատել են ձերբակալվածների անձը և դուրս հանել նրանց կղզիների տարածքից: «Ճապոնացի աջակողմյան ակտիվիստներն անօրինական կերպով իջել են Դյաոյույդաո կղզիներ, կոպիտ կերպով խախտելով ՉԺՀ տարածքային ինքնիշխանությունը: Չինական կողմը դրա հետ կապված իր բողոքն է հայտնել Ճապոնիային` պահանջելով բացատրություններ»,- ասվում է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |