Փարիզում թուրքերն ու ադրբեջանցիները հանրահավաք կանցկացնեն Հայաստանի դեսպանատան առջև

Փարիզում թուրքերն ու ադրբեջանցիները հանրահավաք կանցկացնեն Հայաստանի դեսպանատան առջև

PanARMENIAN.Net - Մի քանի թուրքական և ադրբեջանական կազմակերպություններ բողոքի ակցիա կանցկացնեն Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև: Ցույցը կազմակերպել է Ֆրանսիայի թուրքական ֆեդերացիան` Նիդեռլանդների և Գերմանիայի ադրբեջանական լոբբի աջակցությամբ: Ինչպես հաղորդում է ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, ակցիան նախաձեռնվել է ի պատասխան Իլհամ Ալիևի կատարելիք այցի առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև Ֆրանսիայի հայկական համայնքի կազմակերպած ցույցի:

Նախագահ Ալիևը մասնակցելու է Լուվրում «Իսլամի արվեստը» ցուցահանդեսի շնորհանդեսին, ինչպես նաև հանդիպելու է գործունյա շրջանակների ներկայացուցիչներին: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ` չնայած Ֆրանսիայի հայկական համայքնի բողոքին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---