Հայաստանի քաղաքացիների ավելի քան 98 տոկոսը նախընտրում է խնայողությունները պահել ազգային արժույթով` դրամով![]() 18 սեպտեմբերի 2012 - 11:07 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. առաջին կիսամյակի վերջին, 2011 թ. երկրորդ կիսամյակի վերջի համեմատությամբ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների գումարն ավելացել է շուրջ 16%-ով, իսկ երաշխավորված ավանդների գումարը` 11.6%-ով: Ավանդների երաշխավորման համակարգը երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովող կարևոր բաղադրիչներից է: Ինչպես ընդգծվում է ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «2012թ առաջին կիսամյակի ֆինանսական կայության հաշվետվությունում»,2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվն ավելացել է 7.16%-ով և կազմել է 1262630 (նշված հաշվարկում ներառված չեն ՎՏԲ -Հայաստան բանկ ՓԲԸ-ում հաշվառվող՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուները): ՀՀ բանկային համակարգում ավանդատուների գերակշիռ մասը միայն ՀՀ դրամով ավանդներ ունեցող ավանդատուներնեն: 2012 թ. առաջին կիսամյակի վերջի դրությամբ միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուների կշիռն ավանդատուների ընդhանուր թվի մեջ կազմել է 83.09%, իսկ միայն արտարժույթով ավանդ ունեցող ավանդատուների կշիռը` 6.95%: Հիմնադրամի գնահատումների համաձայն՝ ավանդատուների շուրջ 98%-ը երաշխավորված ավանդի չափը չգերազանցող ավանդ ունեցող ավանդատուներ են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |