«Ռոսսելխոզնադզորը» սեպտեմբերի 27-ից արգելել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը![]() 18 սեպտեմբերի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսլեխոզնադզորը» սեպտեմբերի 27-ից ժամանակավոր սահմանափակումներ է դնում ՌԴ իսլանդական Vinnslustooin HF արտադրության և հայկական «Ակվատեխավտոմատիկա» ընկերության արտադրանքի ներմուծման վրա` այդ ընկերությունների ձկնամթերքում աղիքային ցուպիկներ հայտնաբերելու հետ կապված: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրությունում: Մինչև սեպտեմբերի 27-ն առաքված մթերք ստանալու դեպքում այն ընդունելու մասին որոշում կընդունվի լաբորատոր փորձաքննությունից հետո : Մի շարք երկրների ձեռնարկություններում տարբեր բակտերիաների առաջնային հայտնաբերման հետ կապված Ռոսսելխոզնադզորը սահմանել է բացահայտված ռիսկի խմբի ուժեղացված լաբորատոր ստուգման ռեժիմ: «Ռոսսելխոզնադզորը» խիստ հսկողություն է սահմանել նաև Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից, Ուկրաինայից և Իսպանիայից ներմուծվող մի շարք մսամթերքի և ձկնամթերքի նկատմամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |