Վարդերես Սամուրղաշևը պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալով

Վարդերես Սամուրղաշևը պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով, 2000 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2004 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեպիոն և Եվրոպայի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Վարդերես Սամուրղաշևը (Ռուսաստան) պարգևատրվել է նախարարության ոսկե մեդալով:

Մեդալն անվանի մարզիկին հանձնվել է նրա ծննդյան 33-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ընթացում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության սերտացման գործում ունեցած մեծ ներդրման համար: Վերջերս Սամուրղաշևը հայտարարել էր մարզական կարիերայի ավարտի մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---