Հայ գործարարները կարող են մասնակցել Թբիլիսիի մարքեթինգային միջոցառմանը![]() 19 սեպտեմբերի 2012 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն ընկերությունների մարքեթինգային տնօրենները հանդես կգան առաջին անգամ Վրաստանում կայանալիք Marketing Kingdom Georgia գլոբալ մարքեթինգային միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 12-13-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Yahoo!-ն, Trip Advisor-ը, Oracle-ը, PepsiCo-ն և Novartis-ը միայն մի քանիսն են այն խոշորագույն բրենդներից, որոնք հանդես կգան միջոցառմանը: «Մենք շատ ուրախ են հյուրընկալել այս միջոցառումը Թբիլիսիում նոյեմբերին: The Marketing Kingdom-ը Եվրոպայի խոշորագույն մարքեթինգային միջոցառումներից է և միայն այս տարի ավելի քան 2000 պատվիրակներ այցելել են այդ միջոցառմանը Խորվաթիայում և Սերբիայում: Վրաստանի համար մենք պատրաստել ենք բավականին ինտերակտիվ մի ծրագիր, որը կօգնի մասնակիցներին հասկանալ այսօրվա գլոբալ մարքեթինգային աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները», - ասել է Marketing Kingdom Վրաստանի ծրագրի ղեկավար Ռոզետա Պիժեվսկան: Marketing Kingdom Վրաստանի շրջանակներում կլինեն սոցիալական մեդիաների վերաբերյալ ներկայացումներ PepsiCo-ի կողմից, անդամակցության արդյունքները, որի մասին կխոսի American Express-ը, թվային հաղորդակցություն`Philips-ի կողմից և բովանդակության սպառումը` Yahoo!-ի կողմից: Միջոցառման շրջանակներում կլինի նաև մեկ օր ինտերակտիվ դասընթաց Դան Հիլիի կողմից, ով թվային Մարքեթինգի գծով Եվրոպայի առավել նշանավոր փորձագետներից է հանդիսանում և ում աշխատանքը Emirates Airlines-ի, Ikea-ի և Virgin-ի հետ փոխել է գլոբալ մարկետինգի աշխարհը: Միջոցառմանը նաև հանդես կգա առաջնակարգ GO VIRAL-ից վիրուսային վիդեո ընկերությունից Մեդս Հոլմանը: «Շատ ուրախ եմ, որ նոյեմբերին կայցելեմ Վրաստան: Ես արդեն հանդես եմ եկել երկու Marketing Kingdom միջոցառումներին և վստահ եմ, որ այդ իրադարձությունը Վրաստանում ևս հաջողված կլինի: Այս անգամ ես հանդես կգամ սոցիալական սերնդի թեմայով, որտեղ ես կուսումնասիրեմ սոցիալական սերունդը, իրենց վերաբերմունքը և վարքագիծը, և կքննարկեմ արդյունաբերության և արհեստի արմատապես փոփոխման ուղիները, քանի որ հաջորդ սերունդը դուրս է մղվում ավանդական գովազդի ուղիներից», - ասել է Մեդսը: The Marketing Kingdom-ի կազմակերպիչն է Դուբայում հիմնված P World ընկերությունը: Marketer.ge-ն և Georgia Today-ն միջոցառման մեդիա գործընկերն են: Ի դեպ միջոցառմանը կարող են մասնակցել նաև hայաստանցիները` լրացնելով դիմումը ստորև նշված կայքում` http://www.thepworld.com/experiences/marketing-kingdom-tbilisi.aspx: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |