Ա. Տեր-Թադևոսյան. Ի տարբերություն չեչենների, աֆղանները Ղարաբաղում կռվում էին ոչ թե հավատի, այլ փողի համար![]() 20 սեպտեմբերի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Աֆղան մոջահեդները ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանի կողմից ոչ թե հավատի, այլ փողի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ մեկնաբանելով լուրերը «Թալիբան» շարժման գրոհայինների Հայաստան ներթափանցման մասին: Ըստ նրա, Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմում մտադիր էր մի քանի հազար մոջահեդների օգտագործել, որոնք պատերազմելու էին եկել հայկական ուժերի դեմ: Սակայն, հասկանալով, որ նրանք չեն կարողանում կյանքի կոչել այդ մտադրությունը, սկսեցին աֆղաններին օգտագործել որպեսզի նրանք կրակեն մարտի դաշտից փախչող ադրբեջանցիների վրա: Տեր-Թադևոսյանը նշել է, որ թալիբները կարող են լավ գործել միայն իրենց տանը՝ Աֆղանստանում, որտեղ լավ ծանոթ են մարտական գործողությունների թատերաբեմին: Տեր-Թադևոսյանը հավելեց նաև, որ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվում էին չեչենները, որոնք ի տարբերություն աֆղանների, իրոք հավատի համար էին կռվում: Նա հիշեցրել է Շամիլ Բասաևի խոսքերն ադրբեջանցիների մասին՝ «նրանք կռվել չգիտեն, հայերի դեմ կռվելն անհեռանկարային է», որից հետո չեչենները դադարեցին կռվել ադրբեջանցիների կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |