Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի 21-ամյա տարեդարձի առթիվ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում հայտարարել է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: «Անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ քաղաքացիական և քաղաքական ուժի օգնությամբ ստանա ժողովրդին պատկանող նախագահ: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թեկնածությունն առաջադրելու կամ, եթե պետք է, այն բացառելու օգնությամբ հայ ժողովուրդն այս տարվա ընթացքում ստանա իրեն պատկանող հաղթանակը»,- ասել է նա: Հովհաննիսյանի խոսքով, առաջիկա հարյուր օրերը նա կնվիրի հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության` քաղաքացիական համոզիչ թեկնածության ձևավորմանը: Ի վերջո, այդ թեկնածուն, անկախ նրանից, թե ով կդառնա 2013 թ-ի արշալույսին նախատեսված այդ հավաքական պայքարի կրողը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ: Նրա խոսքով, գլխավոր պայմաններից մեկն այն է, որպեսզի այդ թեկնածուն նախագահի միայն մեկ ժամկետ, որի ընթացքում պետք է ապահովի Հայաստանի անցումը նախագահական կառավարման ձևից խորհրդարանական ձևի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |