Հանուն բարեգործական խաղի Ռոնալդոն կազատվի ավելորդ քաշից![]() 21 սեպտեմբերի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն որոշել է ազատվել ավելորդ քաշից, որպեսզի լավ մարզավիճակում լինի բարեգործական խաղի ժամանակ, որտեղ խաղալու է Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Զինեդին Զիդանի հետ: Ռոնալդոն պետք է նիհարի միլիոնավոր հանդիսատեսի աչքի ատաջ՝ բրազիլական Globo հեռուստաալիքի կիրակնօրյա ծրագրի եթերում: Բժիշկները հատուկ սննդակարգ և վարժությունների հատուկ համակարգ են մշակել նրա համար: Բարեգործական խաղը, որը կանցնի աղքատութայն դեմ պայքարի կարգախոսով, տեղի կունենա բրազիլական Պորտու Ալեգրիում դեկտեմբերի 19-ին: Ռոնալդոն կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարեց 2011թ. փետրվարին: Կարիերայի շարունակելուն խանգարեցին այդ թվում նաև ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |